«Դիզայն մտածելակերպ» («Design Thinking») ասելիս, թվում է, թե այն վերաբերում է միայն դիզայներներին, կամ էլ արվեստագետներին։ Սակայն ԿԶՆ կենտրոնում շատ հաճախ առաջնորդվում ենք այս մտածելակերպով՝ երկար ժամանակ անլուծելի համարվող բարդ խնդիրներին անդրադառնալիս։
«Դիզայն մտածելակերպ»-ի «մեխը» հասկանալն է այն մարդկանց, ում համար մշակում ենք ծառայություն կամ պրոդուկտ։ Այն օգնում է հետևել մեր օգտատերերին և կարեկցել նրանց։ «Դիզայն մտածելակերպ»-ը թույլ է տալիս տալ հարցեր, պարզել իրական խնդիրները, հաստատել ենթադրությունները կամ հերքել դրանք։ Այս մտածելակերպը խիստ օգտակար է երկար ժամանակ բարդ ու անլուծելի թվացող խնդիրներին մարդակենտրոն դիրքերից մոտենալու համար։
Այսօր շատ ենք լսում այնպիսի թրենդային արտահայտություններ ինչպիսիք են՝ ուսանողակենտրոն լսարան, մարդակենտրոն առաջնորդություն, մարդականետրոն դիզայն, որոնք կիրառվում են թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ ոչ պրոֆեսիոնալ միջավայրերում։ Սրանց բոլոի հիմքում հենց «Դիզայն մտածելակերպ»-ն է, որը փորձարկել եւ կիրառել են արվեստի, գրականության, գիտության, տեխնիկայի և բիզնես ոլորտներում։ «Դիզայն մտածելակերպ» մեթոդաբանությունը կիրառվում է Apple, Google, Samsung և մի շարք այլ համաշխարհային ընկերություններում։ Այն պարտադիր դասավանդվող առարկա է Սթենֆորդի և Հարվարդի համալսարաններում։
Զարգացման ոլորտում գոյություն ունի անհիմն հավատ, որ միայն զարգացման փորձագետները կարող են սահմանել զարգացման ոլորտի խնդիրները, մշակել լուծումներ ու դրանք իրականացնել։ Սակայն «դիզայն մտածելակերպ»-ը ջարդում է այդ կարծրատիպն ու առաջարկում է «ինչպե՞ս պետք է աշխատեն իրերը» մոտեցումից անցումկատարել դեպի «ինչի՞ կարիք ունեն մարդիկ իրականում» մոտեցման և լուծումներ մշակելու ընթացքում ներառել հենց օգտատերերին։
«Դիզայն մտածելակերպ»-ի մեր ճանապարհորդության մանրամասներով հաճախ կիսում ենք տարբեր հարթակներում։ «Դիզայն մտածելակերպ»-ի աշխարհը հասկանալու ձեր գործը հեշտացնելու համար բոլոր պատմությունները հավաքել ենք մի վայրում։
Նյութերը հասանելի են անգլերենով։ Շուտով կներկայացնենք նաև հայերեն տարբերակները։
- Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում դիզայն մտածողությանը․ հինգ դեպք
- Օգտատերերի հետազոտություն ԿՈՎԻԴ19-ի ժամանակ
- Միավորելով կառավարությանն ու քաղքացիներին վարքագիծը փոփոխող քաղաքականությունների միջոցով․ ի՞նչ կա ու ի՞նչն է պակասում
Հետևե՛ք մեզ մեր Medium հարթակում նոր ու հետաքրքիր պատմությունների համար։