Հունիսի 11-ից 13-ը ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հանրային քաղաքականությունների հետազոտող Արփինե Մաժինյանը մասնակցեց «Հայաստանում երիտասարդների զբաղվածության քաղաքականության և պրակտիկայի բարելավում» թեմայով Հանրային քաղաքականության լաբորատորիային (Policy Lab) որպես մենթոր։
Լաբորատորիայի նպատակն է մեկ հարթակի շուրջ համախմբել 10 երիտասարդների և 10 քաղաքականություն մշակողների և շահագրգիռ կողմերի՝ նրանց հնարավորություն տալով միասին քննարկելու երիտասարդների զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման արդի խնդիրները, մշակելու և փորձարկելու համատեղ լուծումներ։ Լաբորատորիայի ընթացքում մի շարք խնդիրներ բարձրաձայնվեցին և մշակվեցին մի շարք մարդակենտրոն լուծումներ։
Սա լաբորատորիայի շրջանակներում նախատեսվող հանդիպումների շարքից առաջինն էր։ Հանրային քաղաքականության լաբորատորիան ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Youth ծրագրի շրջանակում։