Կառավարությանն ուղղված մի շարք նամակներ (բողոքներ, դիմումներ և առաջարկներ) այդքան էլ արդյունավետորեն չեն շրջանառվում կառավարության ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի՝ «Mulberry»-ի ներսում։ Սա իր հերթին նվազեցնում է օպերացիոնալ կատարողականն ու պրոդուկտիվությունը։ AI4Mulberry նախագիծը նպատակ ունի բարելավել քաղաքացիների և կառավարության միջև հաղորդակցությունն ու օպտիմալացնել նամակների հոսքն ու մարդկային ռեսուրսների կառավարումը «Mulberry» համակարգում։
Տվյալագետների մեր թիմն այժմ աշխատում է ԱԲ հիմքով աշխատող ալգորիթմի վրա, որն իրական ժամանակում կարողանում է դասակարգել ու պիտակավորել կառավարությանն ուղղված նամակները (բողոքներ, դիմումներ և առաջարկներ) ըստ համապատասխան նախարությունների։ Զուգահեռաբար, դիզայն մտածելակերպի մեր թիմն աշխատում է այնպիսի մոտեցումների մշակման վրա, որոնք թույլ կտան Mulberry համակարգի օգտատերերի և Mulberry համակարգը կառավարող VxSoft ընկերության միջև արդյունավետ հաղորդակցության մոդելներ ստեղծել։
Վերջերս «AI4Mulberry»՝ քաղաքացիների և կառավարության հաղորդակցության բարելավման և փաստաթղթաշրջանառության գործընթացի և ռեսուրսների օպտիմալացման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Քաղաքացիների հետ գրավոր հաղորդակցության բարելավումը մարդակենտրոն մոտեցումներով» աշխատաժողովը։ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարություն-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ի և VXSoft-ի ներկայացուցիչների հետ վեր հանեցինք հաղորդակցության գործընթացում մի շարք հաճախ հանդիպող մարտահրավերներ ու մշակեցինք լուծումներ, որոնց մասին կպատմենք շուտով։
Աշխատաժողովը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Նորարարական լուծումներ՝ Հայաստանում ԿԶՆ իրականացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում։