Հունիսի 30-ին մեր կենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավի մասը կազմող ֆորումին, որն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:
Ֆորումի ընթացքում պատմեցինք մեր կենտրոնի գործունեության և մեր հարթակիների մասին՝
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանի գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը: Նրանք կարևորեցին երիտասարդների և մեծահասակների կրթության դերը որպես կարևոր գործիք ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործման համար։ «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավի նպատակն է բարձրացնել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների մասին իրազեկվածության մակարդակը երիտասարդների և մեծահասակների շրջանում, ինչպես նաև վեր հանել Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման այն խնդիրները, որոնց լուծմանը կարող է նպաստել մեծահասակների կրթությունը (ՄԿ)։
Արշավի շրջանակներում 2021 թ․ հուլիս- հոկտեմբեր ամիսների ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ, այդ թվում երեք ֆորում Երևանում և Կապանում, հետազոտական նախագծերի իրականացում անհատ հետազոտողների կողմից, համայնքային նախագծերի իրականացում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի մարզային ՄԿ կենտրոնների կողմից։ Արշավը կամփոփվի հոկտեմբերին 2021թ․ Երիտասարդական մայրաքաղաք Կապան քաղաքում անցկացվելիք ֆորումով։